iterate hackerspace logo

Բարի Գալուստ Հաքերսփեյս

Հաքերսփեյս֊ը հուսալի վայր է, որտեղ կարող եք օգտվել մեր Debian Linux֊ով համակարգիչներից, ձեռք բերել open-source֊ի հետ աշխատելու փորձ, սովորել նոր տեխնոլոգիաներ և ձեռք բերել նոր ընկերներ։

Այս ամենն
անվճար է

Chat icon

Եկեք զրուցելու մեզ հետ մեր իսկ Node.js, React.js, Websocket-powered֊ի հիման վրա ծրագրավորած զրուցարանում, որը տեղակայված է IBM Bluemix բաշխիչի վրա.

calendar icon

Պարբերաբար այցելելով silicondzor.com՝ կծանոթանաք Հայաստանում տեղի ունեցող բոլոր tech միջոցառումներին կամ կարող եք ավելացնել ձեր սեփական միջոցառումը 🤘

Դասացուցակ

Բոլոր դասընթացները և համակարգիչների օգտագործումն անվճար է.

Այս դասացուցակը ենթակա է փոփոխության։

Դասերին մասնակցելու համար գրանցվելու անհրաժեշտություն չկա պարզապես եկեք!

18:30 19:00 19:30 20:00 20:30 21:00
Երկ
NSS-alive (JavaScript, Sqlite, Python)
Երեք
NSS-alive (JavaScript, Sqlite, Python)
Չոր
Beginner Project (JavaScript + ReactJS)
Հինգ
Beginner Project (JavaScript + ReactJS)
Ուրբ
Iterate Shell (C/C++)
Շաբ
Iterate Shell (C/C++) + Capture The Flag

Հասցեն

Հաքերսփեյսը բաց է 17:00-21:00, երկուշաբթի֊շաբաթ.

Մենք գտնվում ենք ISTC֊ում (IBM Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնում), Ա․ Մանուկյան 1, ԵՊՀ 7րդ մասնաշենք 6րդ հարկ

Հայտնում ենք մեր խորին շնորհակալությունը

ISTC֊ին և EIF֊ին մեզ տարածքով և անհրաժեշտ ռեսուրսներով ապահովելու համար։

Վարվեցողության Կանոնները

Այս կանոնները ադապտացվել են Gothenburg հաքերսփեյսից.

  • iterate հաքերսփեյսը հասարակության բոլոր շերտերը ներառող խումբ է, որտեղ մարդիկ խրախուսվում են սովորել և քննարկել տեխնոլոգիա անկախ տարիքից, ազգային ու կրոնական պատկանելիությունից, սեռից ու սեռական կողմնորոշվածությունից; Մենք ցանկանում ենք բոլոր մասնակիցների համար ապահովել հաճելի և օգտակար փորձ։ Այս պատճառով էլ բոլոր մասնակիցներից ակնկալվում է փոխադարձ հարգանքով, հանդուրժողականությամբ ու աջակցությամբ վերաբերմունք։

  • Որպեսզի ավելի պարզ լինի, թե ինչ է ակնկալվում անդամներից՝ բոլորը iterate հաքերսփեյսում պարտավոր են պահել վարվեցողության հետևյալ կանոնները։ Սրանք վերաբերվում են թե՛ խմբի հավաքույթներին, թե՛ կապի բոլոր միջոցներին ու այլ վիրտուալ իրադարձություններին։

  • Խախտումները ընդգրկում են վիրավորական, ոչ ցանկալի ակնարկներ հետևյալ թեմաներով՝ սեռ, սեռական կողմորոշվածություն, սահմանափակումներ (մտավոր կամ ֆիզիկական), տեսք, ազգային պատկանելություն, կրոն։ Հետևյալ գործողությունները կստիպեն ձեռնարկել համապատասխան քայլեր՝ քննարկումների, խոսակցությունների խաթարում, նպատակաուղղված սպառնալիքներ, ոչ ցանկալի նկարներ կամ տեսանյութեր, անտեղի ֆիզիկական կոնտակտ, ոչ ցանկալի սեքսուալ ուշադրություն, պոռնոգրաֆիկ բնույթի նկարներ հասարակական վայրերում (ընդգրկում է սլայդեր և սոցիալական ցանցերի ավատարներ / նկարներ)։

  • Վերոնշյալից որևէ խախտում նկատելու դեպքում կիրականացվեն հետևյալ քայլերը՝

    1. Ոչ ցանկալի գործողությունն իրականացրած անձին կխնդրենք փոխել իր վարվելակերպը։

    2. Ոչ ցանկալի գործողություններ իրականացրած անձին կխնդրենք լքել տարածքը մինչև հետագա ծանուցում։

    3. Եթե նման վարվելակերպը կրի շարունակական բնույթ, տվյալ անձին կարգելվի մասնակցել բոլոր ապագա իրադարձություններին, և միջադեպը կծանուցվի համապատասխան մարմիններին։ Մեր հիմնական նպատակն է ստեղծել ընկերական, ջերմ մթնոլորտ բոլոր մասնակիցների համար։ Արգելքը կկիրառվի միայն ծայրահեղ դեպքերում։

Հատուկ շնորհակալություն ենք հայտնում Սպարիկ Հայրապետյանին, Արամ Գևորգյանին և Ռոբերտ Ադամյանին թարգմանությունների հարցում օգնության համար։

Կայքը ստեղծվել է server-side ReactJS & node֊ի միջոցով։ Փոփոխություններ անելու նպատակով կարող եք դիմել մեր GitHub֊ի էջին։